‘
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Կազանի «Ռուբինը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Բաքվի «Նեֆթչիին»:
16-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց «Ռուբինի» կիսապաշտպան Ալան Կասաեւը:
Այս հաղթանակից հետո «Ռուբինը» վաստակել է 7 միավոր եւ գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը: Ավելի ուշ կկայանա այս խմբի «Ինտեր» — «Պարտիզան» հանդիպումը:
Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 3-րդ տուր
«Ռուբին» (Ռուսաստան) — «Նեֆթչի» (Ադրբեջան)` 1:0
Կասաեւ՝ 16
‘